Եգիպտոսը փորձում է դիվանագիտական ճանապարհով պահել Թուրքիայի հետ հարաբերությունները. Հայկ Քոչարյան
.png)
ՔՄՀԿ գիտաշխատող Հայկ Քոչարյանը հարցազրույց է տվել 1in TV-ին, որի թեման եղել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Թուրքիա առաջին պաշտոնական այցը:
Հայկ Քոչարյանը նշել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է դեռևս 2021թ-ին, և այս այցն, ըստ էության, հանգուցային կետ է հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Սակայն նա միևնույն ժամանակ նշել է, որ թեև Եգիպտոսի նախագահի պաշտոնական այցը նոր մակարդակի է բարձրացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց մի շարք խնդիրներ մնում են դեռևս չլուծված:
Պատասխանելով այս այցից Հայաստանի համար հնարավոր ակնկալիքների մասին հարցին՝ Հայկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի և Արցախի հարցը այս հանդիպման օրակարգում առաջնային դեր չի զբաղեցնում:
Հարցազույցը կարող եք դիտել այստեղ.