ՔՄՀԿ հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանը մասնակցել է անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական եթերին, որի թեման եղել է Հայաստան-Իրան հարաբերությունները: Փոդքասթի մյուս հյուրը միջազգայնագետ Ալեն Շադունցն է, իսկ զրույցը վարել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Փոդքասթի ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքակրթական նմանություններն ու տարբերությունները, զգուշավորության քաղաքականությունը և ակնկալիքների կառավարումը, գազի ներկրման հնարավորությունները և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև միջանցքի վերաբերյալ կոշտ հայտարարությունները: