Նոյեմբերի 6-ին Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գրքի քննարկումը, որին ներկա էին գրքի հեղինակ, ՔՄՀԿ հետազոտող, Հայաստանի Ամերիկյան և Երևանի Պետական համալսարանների դասախոս, պ.գ.դ. Նաիրա Սահակյանը և գրքի գրախոսներ ք.գ.թ․ Սևակ Քարամյանն ու թյուրքագետ Անահիտ Քարտաշյանը: Քննարկումը ողջույնի խոսքով բացեց ՔՄՀԿ տնօրեն պրոֆեսոր Դավիթ Հովյաննիսյանը:


