ՔՄՀԿ գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը մասնակցել է «Գիտուժ» -ի կողմից նախաձեռնված «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովին, որը տեղի է ունեցել Ամերիկյան համալսարանում 2025 թվականի փետրվարի 14-ին, որին անդրադարձել է «Հետք» լրատվականը։
Հոդվածում ներկայացվել են գիտության և տեխնոլոգիայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացմանը։
Համաժողովին մասնակցել են նաև ՔՄՀԿ-ի գիտաշխատողներ Հայկ Քոչարյանը և Աննա Գևորգյանը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ակադեմիական համագործակցության և գլոբալ ներգրավվածության վերաբերյալ քննարկումներում։
