Բանավեճ «Առավոտ» օրաթերթի «Առերեսում» հաղորդաշարի եթերում
ՔՄՀԿ գիտաշխատող Աննա Դավթյան-Գևորգյանը մասնակցել է «Առավոտ» օրաթերթի «Առերեսում» հաղորդաշարին, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար ընթացող բանակցություններին, դրանց տարբեր հարթակներին (մոսկովյան, բրյուսելյան, վաշինգտոնյան), դրանց տարբերություններին և առանձնահատկություններին: Կարևորվել է ներկա իրողություններում հայերի՝ Արցախում մնալու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Աննա Դավթյան-Գևորգյանը մասնավորապես նշել է. «Պետք է ելնել ներկա իրողություններից ու հասկանալ, թե ներկա պայմաններում իրոք ինչպե՞ս է հնարավոր ունենալ գործուն մեխանիզմ, որպեսզի հայերը կարողանան մնալ Արցախում և ունենալ անվտանգություն»։ Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը, նույնպես համակարծիք էր այս հարցում:
Ամբողջական բանավեճը կարող եք դիտել այստեղ.