
ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը մասնակցել է «Արևելյան գործընկերության բովանդակությունն ու նպատակը հրատապ մարտահրավերների իրադրությունում» թեմայով աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Ստոկհոլմում 2023թ. հունիսի 25-ից 30-ին: Աշխատաժողովը նպատակ էր հետապնդում վերաիմաստավորել և վերաձևակերպել արևելյան գործընկերության շուրջ ռազմավարությունն ու մոտեցումները: Աշխատաժողովը կազմակերպվել էր Forum CiV-ի կողմից՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: