Skip to main content

Արցախի անկախության մասին խոսակցությունները հեռու են իրականությունից

ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը հյուրընկալվել է Ազատություն Ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի եթերում: Հարցազրույցի ընթացքում, որը կենտրոնացել է Արցախում ընթացող իրադարձությունների և առկա խնդիրների շուրջ, բարձրաձայնվել են մի շարք կարևոր խնդիրներ և հարցադրումներ: Մասնավորապես, խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ բանաձև չընդունելու և ուղերձ չհղելու հնարավոր պատճառների մասին, Աննա Գևորգյանը նշել է, որ պետք է խուսափել ՄԱԿ-ից և առհասարակ միջազգային կազմակերպություններից և այլ երկրներից ուռճացված ակնկալիքներ ունենալուց: Աննա Գևորգյանը խոսել է ոչ միայն արևմտյան երկրներից, այլ նաև Ռուսաստանից ուռճացված սպասելիքների վտանգավորության մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Քննարկելով Արցախը հայկական պահելու հնարավորությունը՝ Աննա Գևորգյանը նշել է, որ թեև պետք է ընդունել, որ չենք կարող խոսել այն դիրքից, որից կարող էինք խոսել պատերազմից առաջ, և այս փուլում չենք կարող խոսել Արցախի անկախության կամ այն Հայաստանին միացնելու մասին, այնուամենայնիվ նույնիսկ անհնարին թվացող իրավիճակներում պետք է փորձել ստեղծել որոշակի հնարավորություններ ու անել քայլեր՝ նախ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, իսկ հետո նաև հնարավոր քաղաքական լուծումներ գտնելու համար:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Կարող է նաև հետաքրքրել ՝