Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Աղասի Թադևոսյան
Պատերազմի մարդաբանության մասին զրուցում են Աննա Գևորգյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
- Պատերազմի ուսումնասիրումը մարդաբանական տեսանկյունից․ ինչու՞ է դա նորություն Հայաստանում՝ չնայած նրան, որ անկախությունից ի վեր երկիրը գտնվում է պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում;
- Ի՞նչն այլ կերպ կլիներ, եթե առաջին պատերազմից հետո մարդաբանորեն ուսումնասիրվեին պատերազմն ու դրա հետևանքները, հասարակության պատկերացումները ու արտաքին հարաբերությունները կազմակերպելու պահանջները;
- Պատերազմի ու խաղաղության միֆականացվում․ առանց հասարակության կարծիքն ուսումնասիրելու անընդհատ հղում էր արվում հասարակության՝ այս կամ այն քայլին պատրաստ չլինելուն;
- Ինչու՞ է կարևոր պատերազմի մարդաբանությունը․ պատերազմը՝ մասնակցի հայացքով;
- Շահերի և գաղափարների, հռետորաբանության և իրականության միջև անջրպետ;
- Ինչպե՞ս է տեսնում այսօր խնդիրների լուծումը պատերազմ անցած երիտասարդների սերունդը՝ ի տարբերություն շատ գիտնականների, մտավորականների, որոնք շարունակում են խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց;
- Պատերազմ անցած երիտասարդների պատկերացումները հարևան երկրների հետ արտաքին քաղաքականության վերաբերյալ․ ավելի իրատեսական մոտեցումներ;
- Մարդիկ ցանկանում են մնալ և ապրել Հայաստանում, և դրա համար անհրաժեշտ են երաշխիքներ․ արտաքին հարաբերությունների չկարգավորվածությունը և պատերազմի վտանգը՝ դեմոգրաֆիկ խնդրի վրա ազդող ամենաբացասական գործոն;
- Արդյո՞ք նման սթափ, պրագմատիկ մոտեցումները ձևավորվել են պատերազմի արդյունքում, և որո՞նք են հիմնական փոփոխված ընկալումները;
- Արդյո՞ք քաղաքական դաշտում շարունակվում է նույն հռետորաբանությունը․ հորինված արժեքների ծուղակը։