Արտաքին քաղաքականություն | Աննա Գևորգյան | Արման Գրիգորյան
Քաղաքական միֆերի մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Արման Գրիգորյանը։
- Արդյո՞ք քաղաքականությունը միշտ ուղեկցվում է քաղաքական միֆերով;
- Ջեք Սնայդեր՝ «Կայսրության միֆերը»․ պետությունների ռացիոնալ և ոչ ռացիոնալ ագրեսիա;
- «Անվտանգություն կարելի է ապահովել միայն ագրեսիայի միջոցով», «Հակառակորդները միայն ուժի լեզուն են հասկանում», «Նկարած վագր»..․ Ինչպե՞ս են այս միֆերը ժողովրդականություն ձեռք բերում;
- Երեք տեսակի ռեժիմներ՝ ժողովրդավարական, ոչ ժողովրդավարական, կարտելացված;
- Արդյո՞ք որոշ հասարակություններ ավելի հակված են միֆաստեղծմանը;
- Պատերազմից առաջ Հայաստանում տարածված միֆերը․ մեր քաղաքական մշակույթի ԴՆԹ-ն՝ պաշտպանված հայրենասիրության մետաֆիզիկական զրահով;
- «Արցախի հարցում որևէ կոմպրոմիս հավասարազոր է պարտության», «Թուրքերի հետ կոնֆլիկտը դարավոր էքզիստենցիալ պայքար է», «Էթնիկական անհամատեղելիություն», «Անպարտելի բանակ», «Ադրբեջանցիները կռվել չգիտեն»;
- «Որևէ բանակցային լուծում խաղաղություն չի ապահովելու»․ միֆերը՝ ստատուս քվոն պահելու միջոց;
- Ինչպե՞ս պայքարել քաղաքական միֆերի դեմ․ ինչու՞ նույնիսկ պատերազմը չկարողացավ փլել այդ միֆերը;
- Նոր միֆեր՝ «Ռուս-թուրքական գործարք», «Պատերազմի արդյունքը և բանակցային արդյունքը իրարից չէին տարբերվելու»;
- Պատերազմից հետո էլ Հայաստանում տիրապետող է միֆականացված խոսույթը՝ միտված արդարացնելու անարդարացնելին: