Skip to main content

«Արտաքին քաղաքականության ակումբ»․ քննարկում՝ նվիրված Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև հարաբերություններին փոփոխվող աշխարհում

Հոկտեմբերի 20-ին Բուն ակումբում տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը, որ նվիրված էր Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև հարաբերություններին փոփոխվող աշխարհում։ Հանդիպմանը զեկուցմամբ հանդես եկավ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում և Իսլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: «Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամ-Հայաստանի հետ համագործակցությամբ։

 

Կարող է նաև հետաքրքրել ՝