Սույն թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» առաջին հանդիպում-քննարկումը։
«Արտաքին քաղաքականության ակումբն» ու դրա հենքի վրա ստեղծվելիք ասոցիացիան հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ նպատակ ունենալով վերհանել և վերլուծել Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներն ու առաջնահերթությունները և պատրաստել առաջարկություններ համապատասխան մարմինների համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի հետ համագործակցությամբ։