ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ
Նոյեմբերի 17-ին Բուն ակումբում տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը, որ նվիրված էր այլընտրանքային էներգետիկային և անվտանգության նոր միջավայրին։ Քննարկման բանախոսն եր քաղաքագետ Նվարդ Մանասյանը։
«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։
Ծրագիրը իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի աջակցությամբ «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։
.jpeg)