Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ՔՄՀԿ ավագ գիտաշխատող, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի դասախոսությունը «ԱՄԷ քաղաքականությունը Հարավային Կովկասում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Բանախոսն անդրադարձավ ԱՄԷ-ի և Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ծավալներին, ինչպես նաև՝ ԱՄԷ֊ի կողմից տարածաշրջանում վերականգնողական էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին: Բանախոսն իր ելույթն ավարտեց ամփոփ առաջարկություններով՝ ուղղված այս ծրագրերում Հայաստանի դերի և մասնակցության մեծացմանը, առանց որի Հայաստանը կարող է հերթական անգամ անմասն մնալ տարածաշրջանային համագործակցությունից և զարգացումներից:
