Ամառային դպրոց
Մայիսի 18-25-ին Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցը, որին մասնակցում էր Փարիզի Sciences Po համալսարանի շուրջ 20 ուսանող: Դպրոցի շրջանակներում ուսանողները մասնակցեցին Հայաստանի պատմության, հասարակության, արտաքին քաղաքականության, տարածաշրջանային հարևանների հետ հարաբերությունների բնույթի վերաբերյալ դասախոսությունների, ինչպես նաև այցելեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Աժգային ժողով և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ի թիվս այլ միջոցառումների՝ ուսանողնեը նաև այցելեցին պատմամշուկաթային նշանակություն ունեցող մի շարք թանգարաններ՝ այդ թվում Մատենադարան և Հայոց ցեղասպանության թանգարան:
Ամառային դպրոցը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, Փարիզի Sciences Po համալսարանի, Universite Franco-Georgienne-ի համատեղ ջանքերով՝ Զիմին հիմնադրամի (Zimin Foundation) ֆինանսական աջակցությամբ: