Skip to main content

Ադրբեջանին զսպելու հարցում Իրանի և Արևմուտքի շահերն առնվազն հակասության մեջ չեն

ՔՄՀԿ գիտաշխատող Աննա Դավթյան-Գևորգյանը հարցազրույց է տվել «Հոդված 3» ակումբին:

Հարցազրույցի ընթացքում բարձրացվել են մի շարք հարցադրումներ, այդ թվում՝ ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին, սահմանների անձեռնմխելիության հարցում Իրանի և Արևմուտքի շահերը հակասում են իրար թե ոչ, արդյոք Արևմուտքը Հայաստանից պահանջում է դառնալ հակառուսական և հակաիրանական պլացդարմ, ինչպես է Ադրբեջանն իրեն դիրքավորում Արևմուտքում, արդյոք Հայաստան-Իրան ռազմատեխնիկական համագործակգությունը կարմիր գիծ է ԱՄՆ-ի համար և այլն:

Խոսելով Արևմուտք-Իրան շահերի բախման մասին՝ Աննա Դավթյան-Գևորգյանը նշել է, որ դրանք առնվազն հակասության մեջ չեն. «Իրանը Հարավային Կովկասում պահանջում է, որ միջազգային կարգը պահվի, և սահմանների անձեռնմխելիությունը հարգվի: Վաշինգտոնում փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ ես այս մոտեցմանը հակազդեցություն չտեսա, բայց դրա հետ մեկտեղ կային մտավախություններ այն մասով, որ Իրանն իր ազդեցությունը մեծացնելուն զուգահեռ կուզենա կիրառել տարածաշրջանում նաև այլ գործիքակազմ: Մյուս կողմից, կարծես, Արևմուտքը նույնպես շահագրգռված է զսպել Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները, որ դրանք իրենց նպատակներին չհասնեն, և Իրանն այստեղ նույնպես ունի որոշակի դերակատարություն»:
 

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.
 

Կարող է նաև հետաքրքրել ՝